Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013

Ինչո՞ւ են ցավում ականջները

Ինչո՞ւ են ցավում ականջները

Ինչո՞ւ են ցավում ականջները: Դրանց պատճառները մի քանիսն են, օրինակ, ականջում որևէ ինֆեկցիոն գործընթաց,  նշագեղձերի բորբոքում և այլն: Բացի այդ, ցավի պատճառը, հնարավոր է կապված չլինի ականջի հետ: Հաճախ այդ հատված են մղվում պարանոցում, ողնաշարում առաջացած ցավերը կամ նյարդերի բորբոքման դեպքում: 

 

Օտիտ (ականջաբորբ)

 

Առաջին հերթին, ականջներում ցավի պատճառ կարող է լինել միջին օտիտը: Տարբերում են դրա երեք հիմնական ձևերը` սահմանափակ, տարածուն և միջին: Սահմանափակ օտիտը, ամենից հաճախ առաջանում է ֆուրունկուլոզի` ճարպագեղձերի բորբոքման պատճառով, որը կարող է սկսվել, եթե ականջները բամբակե փայտիկով ճիշտ չեն մաքրվել:

 

Հիվանդությունը զարգանում է ցածր իմունիտետի, պոդագրայի, ավիտամիոզի կամ շաքարային դիաբետի դեպքում: Բորբոքման պատճառն Էլ ստաֆիլակոկային ինֆեկցիայի առկայությունն է: Տարածուն օտիտը քրոնիկական թարախայի օտիտի բարդությունն է, երբեմն բորբոքումը փոխանցվում է ականջի թմբկաթաղանթին:

 

Նշագեղձերի բորբոքում կամ սինուսիտ

 

Ականջներում ցավ կարող է  հրահրվել նաև նշագեղձերի կամ հարքթային ծոցերի (սինուսիտ) բորբոքման  հետևանքով: Բացի այդ, ականջների ուժեղ ցավի պատճառ կարող են լինել մրսածությունը, ցրտահարությունը կամ այրվածքները:

 

Ականջախեցիները

 

Ականջներում ցավի պատճառներից մեկը պերիխոնդրիտի` ականջի կռճիկի հյուսվածքներում ինֆեկցիոն գործընթացների ախտանիշը կարող է լինել: Ականջի հիվանդությունների առավել տարածված տեսակներից է ականջի արտաքին հատվածի սուր բորբոքումը` արտաքին օտիտ: Մեծ մասամբ այն առաջանում է ականջների մեջ աղտոտված ջուր լցվելու հետևանքով, օրինակ լողավազաններում լողանալուց հետո:

 

Ծծմբային խցանումներ

 

Յուրաքանչյուր մարդու ականջներում ծծումբ է հավաքվում: Այն անհրաժեշտ է ականջների ներքին հատվածներն իֆեկցիաներից պաշտպանելու համար: Սակայն դրա ավելցուկը մեծ մասամբ լսողության իջեցման կամ ականջի ցավի պատճառ է դառնում: Այդ դեպքում անհրաժեշտ է ծծումբը փափկեցնող կաթիլներ օգտագործել: Եթե դա չի օգնում, բժիշկ-ականջաբանը կմաքրի ականջային խողովակը, դրա մեջ ներարկիչով հեղուկ լցնելով:

 

Ոսկրերը նույնպես բորբոքվում են

 

Ականջի սուր ցավերի պատճառներից է մաստոիդը` քունքոսկրի պտկաձև ելունի բորբոքումը (այն տեղակայված է ականջի ետևում): Հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է պուլսացող ցավերով, լսողության վատացմամբ, ընդհանուր թուլությամբ, այտուցների դրսևորմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ականջից թարախային արտադրությամբ և այլն: Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել քիթ, կոկորդ, ականջաբանին:

 

Եթե ցավը մղվում է դեպի ականջը

 

Նամն ցավերը կարող են թաքնված լինել օրգանիզմի մեկ այլ հատվածներում: Դրանք  ճառագայթվող ցավեր են: Հանդիպում են խոզուկի դեպքում, երբ բորբոքվում են հարականջային թքագեղձերը:

 

Բացի այդ, պատճառներից են նաև ատամների, քթի և կոկորդի հիվանդությունները: Դրանց են դասվում նաև խոցերն ու  աբսցեսները (թարախակույտ), որոնք ախտահարում են  ծնոտը, կոկորդը, նշագեղձերը, կերակրափողը, գանգուղեղային նյարդերի բորբոքումները:

 

Լինում են դեպքեր, երբ ականջները ցավում են առանց լսողության վատացման: Օրինակ, դա հնարավոր է արտաքին ականջի սուր բորբոքային գործընթացների, նաև քունքստործնոտային հոդի ձևախախտված օստեոարթրոզի դեպքում, որն ախտարահորւմ է հարականջային գեղձը: Բացի այդ, պատճառ կարող է դառնալ լիմֆադենիտը` ականջին մոտ գտնվող ավշային հանգույցների բորբոքումը:

 

Կարևոր է հիշել. անկախ այն բանից, թե ինչ պատճառով է ցավում ականջը, հարկ ճկա զբաղվել ինքնքբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել քիթ, կոկորդ, ականջաբանին, ով անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո, ճիշտ բուժում կնշանակի, որովհետև բարդություններն առավել ծանր հետևանք են ունենում:  

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ